Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ամերիկյան նոր պատժամիջոցների թեման


17:50 , 10 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ամերիկյան նոր հնարավոր պատժամիջոցների թեման քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը: Այդ մասին հայտնել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Պեսկովի խոսքով` հանդիպմանը ընդգծվել է տվյալ քայլերի ոչ լեգիտիմ լինելը` միջազգային իրավունքի տեսանկյունից: