Քանի դոլար արժե՞ Էրդողանի «Ալլահը»


14:58 , 10 օգոստոս, 2018

Էրդողանը խոսել է Թուրքիայի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու, այդ թվում՝ նաև ֆինանսական ապակայունացմանն ուղղված քայլերի մասին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ դա անիմաստ ժամանակի վատնում է։

Վերջին մի քանի օրերի ընթացքում անկում է ապրում դոլար-լիրա փոխարժեքը, ու դա մեծ վնասներ է հասցնում Թուրքիայի տնտեսությանը։

Այս մասին խոսելիս նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենց դեմ աշխատում են մի շարք կազմակերպությունները, սակայն եթե նրանք ունեն դոլարներ, ապա Թուրքիան ունի Ալլահ, ով օգնելու է իրենց այս ծանր իրավիճակում։

Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում ապրեց դոլարի նկատմամբ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտության սրման պատճառով։ Թուրքիան հրաժարվել էր ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրոնսոնին ազատ արձակելուց, ով կասկածվում էր ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավված լինելու մեջ։