Նիկոլ Փաշինյան. Ի՞նչ է, մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինե՞նք ու թալանի դեմն առնե՞նք


15:10 , 10 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Եթե մեր ոտքի տակ աղբ է նետված, ապա մեզանից յուրաքանչյուրը չպետք է սպասի, որ վարչապետը գա, էդ աղբը հավաքի, կամ մարդ ուղարկի աղբը հավաքելու համար»,-Տավուշի մարզի Բերդ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կառավարությունն իր անելիքը կանի լիարժեք ու անմնացորդ, բայց կարևոր է,  որ փոփոխություններ տեղի ունենան նաև քաղաքացիների մոտեցումներում:

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընկալի, որ ինքն է որոշում, թե Բերդը ինչպիսի քաղաք է: Մենք հնարավորություն ենք ստեղծել, որ մարդիկ, ժողովուրդը տեր կանգնի իր իրավունքին, հեղափոխություն անի: Հիմա վարչապետի կարգավիճակում նույն բանն եմ ես անելու: Հնարավորություն ենք ստեղծելու, որ մարդիկ իրենց հայրենիքը ծաղկեցնեն: Մենք հզոր պետություն կունենանք, երբ մեզանից յուրաքանչյուրը կատարի իր անելիքը»,-ասաց կառավարության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։