ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Տաջիկստանի նախագահ


14:30 , 10 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Բաքվում այցով գտնվող  Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով. հայտնում է minval.az-ը:

«Մենք նաև կարծիքներով ենք փոխանակվել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ…Մեր համոզմամբ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը նման բարդ խնդրի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ամենակառուցողական ճանապարհն է»,- ասել է նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում: