«Երկրում մտքի տեռոր է տեղի ունենում»․ Հ․ Մարգարյանը՝ Ռ․ Քոչարյանի միջնորդությունից հետո ՀՅԴ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին


14:10 , 10 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում։ Եթե չենք ուզում` թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին, իսկ եթե ուզում ենք` ժամանակին պետք է հիշեցնենք՝ ինչից խուսափի, որ ճանապարհով չգնա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից հետո Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։

«Ես զարմանում եմ, որ Դաշնակցությանը քննադատում են, որովհետև մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի։ Եվ հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն։ Հակառակը` ոնց որ մտքի տեռոր լինի, երկրում մտքի տեռոր է տեղի ունենում։ Այսինքն` մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։