Եթե այս իրական պատմությունը ձեզ չի սթափեցնի, ապա շարունակեք պախարակել Արևմուտքին


11:10 , 10 օգոստոս, 2018

Եվրոպական հագուկապով, իսկ մտածողությամբ տրեխավորներին

Հայաստանում ապրող աղջիկը հիվանդացել է շաքարային դիաբետի 1-ին կարգով (ինսուլինի ամենօրյա ներարկումը պարտադիր է)։ Ընտանիքից բացի` կորցրել է առողջությունը՝ հիվանդությանն ուղեկից բարդացումներ (տեսողության, երիկամների)։ Որպես զբոսաշրջիկ հասել է Ֆրանսիա։ Շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։ Աչքերը վիրահատել են, հետո հերթը հասել է երիկամներից մեկը հեռացնելուն, այնուհետ առաջարկել են ինսուլին ապահովող օրգանի՝ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում (գերնոր բուժաձև է շաքարային դիաբետի համաշխարհային պատմության մեջ)։ Երկու տարի սպասել է համապատասխան դոնոր գտնելուն։ Հիմա առողջ է։ Վեց տարի երկրում մնալու ծախսերը՝ կեցության, խնամքի, վիրահատությունների, սոցծառայություններն են ստանձնել։ Քանի որ բժիշկների մշտական հսկողության կարիք ունի, պիտի շարունակի ապրել Ֆրանսիայում։ 

Սա է Եվրոպան, այսպիսին է վերաբերմունքը հանդեպ մարդը, եթե նա անգամ իր պետության քաղաքացին չէ, բժշկական ապահովագրություն չունի, ապօրինի չասեմ՝ կյանքը փրկելու նպատակով է հայտնվել այնտեղ։ Կարող եմ այլ օրինակ էլ բերել, բայց եթե այս իրական պատմությունը ձեզ չի սթափեցնի, շարունակեք պախարակել Արևմուտքին՝ օգտվելով նրանց ստեղծած համակարգչից, բջջայինից․․․