Չինուհին որոշել է 67 տարեկանում երկվորյակներ լույս աշխարհ բերել


21:20 , 9 օգոստոս, 2018

Չինաստանի 67-ամյա բնակչուհին հղիացել է և հրաժարվում է աբորտ անելուց՝ անտեսելով բժիշկների խորհուրդը՝ տեղեկացնում է South China Morning Post-ը:

Մի քանի տարի առաջ նրա 34-ամյա որդին մահացել է ավտովթարից: Երբ նրա որդին ծնվել էր, Չինաստանում դեռևս գործում էր «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» օրենքը, այդ պատճառով էլ կինը ուրիշ երեխաներ չունի:

Որդու զոհվելուց հետո նրանք ամուսիններով ցանկացել են երեխա որդեգրել, սակայն տարիքի պատճառով նրանց մերժել են: Դրանից հետո կինը մեկնել է Թայվան՝ արհեստական ճանապարհով հղիանալու համար:

Պեկին վերադառնալուց հետո պարզվել է, որ նա երկվորյակներով հղի է: Բժիշկները նրան զգուշացրել են, որ ծննդաբերելը վտանգավոր է, քանի որ կինը արյան բարձր ճնշում ունի: Նա մերժել է բժիշկներին և մտադիր է ծննդաբերել: Նրա խոսքով՝ եթե ինքը շուտ մահանա, երեխաների մասին հոգ կտանի իր 40-ամյա ազգականը: