Լավրովը կայցելի Թուրքիա


17:40 , 9 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Թուրքիայի դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է ТАСС-ը:

 Այցի շրջանակում նաև նախատեսվում է հանդիպում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ:

Կողմերը կքննարկեն միջազգային օրակարգին առնչվող հարցեր, երկկողմ համագործակցությունը, իրավիճակը Սիրիայում: