Բրեդ Փիթի փաստաբանները Անջելինա Ջոլիին խաբեբա են անվանել


23:20 , 9 օգոստոս, 2018

Դերասան Բրեդ Փիթի փաստաբանները նրա կնոջը՝ Անջելինա Ջոլիին խառնակիչ և խաբեբա են անվանել՝ անհրաժեշտ նյութական օգնության բացակայության վերաբերյալ նրա բողոքների կապակցությամբ,– հաղորդում է TMZ կայքը։

Պորտալի տվյալներով՝ վերջին երկու տարիների ընթացքում Փիթը իր նախկին սիրելիին ավելի քան ինը միլիոն դոլար է փոխանցել։ Դերասանը Ջոլիին ութ միլիոն է տվել տուն գնելու համար, որտեղ նա հիմա ապրում է։ Բացի այդ, 1,3 միլիոն դոլար է փոխանցել երեխաների խնամքի համար։

Պորտալի աղբյուրները նշում են, որ այս գումարները, ավելի շատ են, քան ի սկզբանե պայմանավորված է եղել։

Հիշեցնենք, որ Ջոլիի փաստաբանը հայտարարել էր, որ հարաբերությունները խզելուց հետո, մոտ երկու տարի, Փիթը նրան երեխաների խնամքի համար գումար չի տրամադրել ։