Ինչ կողմնակի հետևանքներ կարող է ունենալ առողջության համար սուրճի օգտագործումը


18:20 , 9 օգոստոս, 2018

Սուրճի օգտակար և վնասակար հատկությունների շուրջ քննարկումները չեն դադարում հատկապես սուրճի մոլի սիրահարների շրջանում: Իհարկե, այս ըմպելիքն ունի բազմաթիվ դրական հատկանիշներ, սակայն կան մի շարք գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել, դրանցից մեկն այն դատարկ ստամոքսին չխմելն է:

Մեկ բաժակ մաքուր սև սուրճը դատարկ ստամոքսում խթանում է աղաթթվի արտադրությունը մարսողական համակարգում, և դա հատկապես սուր զգում են ստամոքսի պատերի բորբոքում ունեցողները, քանի որ աղաթթուն արտադրվում է ընդունած սնունդը մարսելու համար:

Սուրճի կողմնակի հետևանքներից է նաև այն, որ սուրճը խաթարում է հանգիստ քունն ու ազդում օրգանիզմի կողմից դեղերի կլանմանը: Սուրճն օրգանիզմում թուլացնում է մեկ դեղորայքի ներծծումը և ուժեղացնում մյուսի ազդեցությունը: Դեղորայքների վրա ազդում է կոֆեինը, բայց սուրճի այլ բաղադրիչները նույնպես կարող են լուրջ դերակատարում ունենալ: Դեղ ընդունելուց առաջ կամ հետո սու