Չկա նման բան. Վանեցյանը՝ Աշոտյանի հարցաքննության մասին


17:10 , 9 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքեց  տարածված այն տեղեկությունները, թե Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ որպես Կրթության և գիտության նախկին նախարար հրավիրվել է հարցաքննության։

«Չկա նման բան»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը։