Արևի խավարում և աստղաթափ. ե՞րբ դա տեղի կունենա


17:20 , 9 օգոստոս, 2018

Օգոստոսի 11-ին միանգամից երկու երկնային իրադարձություն տեղի կունենա։ Արևի խավարում և տարվա ամենաուժեղ աստղաթափը. ժամում մինչև հարյուր ասուպ է սպասվում։

Մասնակի արևի խավարումը ամենից լավը տեսանելի կլինի Հյուսիսային Ամերիկայում, Գրենլանդիայում և Եվրոպայի ու Ասիայի հյուսիսային հատվածներում։ Հիշեցնենք, որ մասնակի խավարման ժամանակ արևի սկավառակը միայն մասնակի է ծածկվում, երկինքը մթնում է, սակայն ոչ այնպես, ինչպես ամբողջական խավարման դեպքում և աստղերը չեն երևում։