«Գառնի առողջության կենտրոնի» տնօրենի նախկին պաշտոնակատարը յուրացրել է 2․330․000 դրամի բժշկական սարքավորումներ. ոստիկանություն
16:30 , 9 օգոստոս, 2018 ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ապօրինություններ են տեղի ունեցել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական տվյալներով հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2 միլիոն 330 հազար դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջապահական կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել:
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: