Լիա Զախարյան.«Այդ ժամանակ ես նրա ենթական էի». Bravo.am


13:10 , 9 օգոստոս, 2018

Bravo.am-ը գրում է.

Տարբեր կերպարներով ֆոտոշարքեր ներկայացնելը Լիա Զախարյանի տարերքն է: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել իր նոր լուսանկարները եւ պատմել է, թե ինչու է սպորտային ոճն ընտրել, եւ ինչ պայմաններում են իրականացրել նկարահանումները:

«Առաջարկը հավանեցի, եւ իրականացրինք: Համագործակցել եմ ընկերուհուս՝ լուսանկարչուհի Լունա Դաշյանի հետ: Նախկինում էլ միասին աշխատանքներ ներկայացրել ենք: Միտքը, ոճը, իրականացման ձեւը, լուսանկարվելու դիրքերը Լունայինն են: Նա էր խնդիրներ տալիս, ասում՝ ինչպես եւ ինչ դիրքով նայեմ ֆոտոխցիկին: Այս ֆոտոշարքի ժամանակ ես նրա ենթական էի»,- ասել է Լիան: