Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները և վիրավորները օրենքով սահմանված փոխհատուցում կստանան


12:05 , 9 օգոստոս, 2018
Կառավարությունը իրականացնում է շատ կարևոր նախաձեռնություն, համաձայն որի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներով փոխհատուցում է տրվելու նաև սկսած 2015թ-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: 
Սա նշանակում է, որ ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները և վիրավորները կստանան օրենքով սահմանված փոխհատուցում: Հիմնադրամի միջոցների հետագա ավելացումը ապագայում նույնպես ուղղվելու է ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցմանը: 
Մեր կողմից վճարված ցանկացած դրամ այսուհետ ծառայելու է բացառապես Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: