Դպրոցական սեղանից համալսարանական նստարան. առաջին լուսանկարները «Էլենի օրագիրը 2» սերիալի նկարահանման հրապարակից


12:45 , 9 օգոստոս, 2018

Դպրոցական սեղանից համալսարանական նստարան. Նոր ուսումնական տարվա հետ կսկսվի նաև սիրելի հերոսների նոր պատմությունը: Մի քանի օր է, ինչ մեկնարկել են «Էլենի օրագիրը 2 հեռուստասերիալի նկարահանումները: Նոր եթերաշրջանում հեռուստադիտողն իր սիրելի հերոսներին կտեսնի  նորովի՝ ավելի հասուն ու կայացած: Փոփոխությունները ոչ միայն սյուժետային են, այլև արտաքնապես: BlogNews.am-ը ներկա է եղել նկարահանման հրապարակում, հետևել ընթացքին ու ֆիքսել հետաքրքիր դրվագները:

 Սերիալի ստեղծագործական թիմը նոր էնտուզիազմով ու ոգևորությամբ է գործի անցել՝ հաշվի չառնելով անգամ ամառային տապն ու կիզիչ արևը: Նրանք անում են ամեն ինչ, «Էլենի օրագրի» տրամադրությունն ու մթնոլորտը պահպանելու համար: Նոր սյուժեի հիմքում հերոսների ուսանողական կյանքն է լինելու՝ լի հետաքրքրություններով ու դժվարություններով: Հիմնական դերասանական  կորիզը պահպանված է՝ Էդգար Իգիթյան, Իննա Խոջամիրյան, Սիսիան Սեփանյան, Մարինկա Խաչատրյան,  Միկա Ղափլանյան, Հասմիկ Խոջյան, Հովակ Գալոյան, Նելլի Խերանյան: Նրանց առաջիկայում կմիանան նաև որ դեմքեր՝ Վարուժան Մարգարյան, Գագիկ Մադոյան և այլ դերասաններ։  

 _H2A9593_H2A9427_H2A9458_H2A9415_H2A9539_H2A9477_H2A9526_H2A9550_H2A9579_H2A9567_H2A9500_H2A9587_H2A9519_H2A9595_H2A9491_H2A9481_H2A9455_H2A9542_H2A9509_H2A9556_H2A9413_H2A9568_H2A9570_H2A9489

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի