5 համեստ հերոս, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր են փրկել


21:00 , 8 օգոստոս, 2018

Ոստիկան, ով տասնյակ մարդկանց հետ է պահել ինքնասպանությունից

Քևին Բևիգսը ավելի քան 22 տարի պարեկություն էր անում Սան Ֆրանցիսկոյի շրջանում, որի կազմի մեջ է մտնում հանրահայտ «Ոսկե դարպասներ» կամուրջը՝ աշխարհում ամենագեղեցիկ կառույցներից մեկը: Ցավոք սրտի, կամուրջը հայտնի է ոչ միայն զբոսաշրջիկների շրջանում, այլև ինքնասպանություն գործել ցանկացող քաղաքացիների: Քևինը մեկ անգամ չէ, որ հաջողել է փրկել նման մարդկանց, որոնք իրենց վերջին քայլն էին անում կամուրջից դեպի ներքև կամ ցանկանում էին կրակել իրենք իրենց:

Ինչ-որ մեկը հաշվարկել է, որ միջինում ամեն ամիս Բրիգսի շնորհիվ հաջողվում է փրկել 2 պոտենցիալ ինքնասպանի կյանք, այնպես որ, այս երևույթը նրա համար վաղուց ծառայողական աշխատանք է դարձել: Երկու տասնամյակում ոստիկանը միայն մեկ անգամ է վրիպել. 22-ամյա երիտասարդին Քևինը չի կարողացել համոզել, և նա վերջ է տվել կյանքին: Նման արդյունքի կերազեին հասնել շատ սուպերհերոսներ:

Բրիտանացի դիվանագետը հազարավոր հրեաների կյանք է փրկել Հոլոքոստի ժամանակ

Շատերին ծանոթ է Օսկար Շինդլերի անունը, ով գերմանացի արդյունաբերող էր, որը հրեաների հետապնդման ու ոչնչացման տարիներին նրանցից շատերին ապահովել է ապաստանով ու աշխատանքով՝ նման կերպ շուրջ 1200 մարդու «մահվան ճամբարներից» փրկելով: Սակայն մեր խոսքը գնում է ոչ թե նրա, այլ Ֆրենկ Ֆոլիի՝ բրիտանական հետախուզության աշխատակցի մասին, ով ինը հազար հրեաների կյանք է նվիրել:

Հնարավոր է՝ նա Երկրորդ աշխարհամարտի ամենաանկատ մնացած հերոսներից է. Բեռլինում բրիտանական դեսպանության համեստ ծառայողը օգտագործում էր իր դիրքը անձնագրեր կեղծելու ու նացիստական բռնությունից փախչող հրեաներին երկրից դուրս բերելու համար: Սպա Ֆոլին անգամ կարողացել է համակենտրոնացման ճամբարներից հրեաների դուրս բերել:

Նրա գործունեությունը լայն հանրությանը հայտնի չէ, քանի որ մինչև մահը՝ 1958 թվականը, Ֆրենկը նախընտրում էր լեզուն ատամների արանքում պահել: Վկայությունները, որոնք նա ուներ, կարող էին էական վնասներ հասցնել եվրոպական պետությունների հարաբերություններին, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի փոխհարաբերություններին: 2004 թ. Միացյալ Թագավորության կառավարությունը գաղտնազերծեց Ֆոլիի գործունեության մի քանի հանգամանքներ:  

«Տիտանիկի» մեխանիկները ինքնազոհության էին գնում, որպեսզի ուղևորները կարողանային տարհանվել

Խորտակվող Տիտանիկի ողբերգությունը պատմության ամենախոշոր ու հայտնի դեպքերից է, և չնայած ողբերգությունից մեկ դարից ավելի է անցել, դրան շարունակում են ֆիլմեր, գրքեր ու գեղարվեստական գործեր նվիրել:

Համաձայն ականատեսների՝ խորտակվող օվկիանոսային լայները նման էր վառ լուսավորված քաղաքի, որը ջրի տակ էր անցնում: Սակայն շատերը մինչ օրս մտածում են, թե ինչպես էր նավի էլեկտրականությունը գործում մինչև խորտակման վերջին պահը:

Սրա համար մարդիկ պարտական էին նավի մեխանիկներին. մինչ խուճապի մատնված մարդիկ ազատ նավակներ էին փնտրում, աշխատակիցներն ու մեխանիկները զգոն իրենց աշխատանքն էին կատարում: Շնորհիվ անձնակազմի՝ լույսը շարունակում էր վառվել 45 րոպե, ինչն էլ մի քանի հարյուր կյանք փրկեց:

Բրիտանացի աշակերտուհին զբոսաշրջիկներին նախազգուշացրել է ցունամիի մասին

10-ամյա Տիլի Սմիթը և նրա ընտանիքը հանգստանում էին Թայլանդի լողափերից մեկում ու տեսարժան վայրեր էին այցելում: Մի գեղեցիկ օր զբոսաշրջիկներն արտասովոր երևույթ նկատեցին. ծովը կարծես սկսեց «եռալ», այնուհետև ուռչել խմորիչով հարուստ խմորի պես: Լողափում հանգստացողները հետևում էին բնության գեղեցիկ երևույթին՝ ոչ մի վտանգ դրա մեջ չտեսնելով, սակայն Տիլին միանգամից հասկացավ, որ նրանց «սպառնում է օվկիանոսը». դրանից օրեր առաջ աշխարհագրության դասին ուսուցիչը նրանց պատմում էր մոտեցող ցունամիի նախանշանների մասին:

Աղջնակը միանգամից սկսեց գոռալ իր կանխատեսումների մասին, սակայն նրա ծնողներն ու մյուս ինքնավստահ զբոսաշրջիկները չհավատացին նրան ու շարունակեցին հիանալ տեսարանով: Վերջապես Տիլիի բարձրագոչ լացն իր ազդեցությունն ունեցավ ընտանիքի անդամների վրա, ու վերջիններս լքեցին լողափը: Դրանից առաջ նրանք իրենց դստեր կանխատեսումներով կիսվեցին լողափի աշխատակիցներից մեկի հետ, ով արագորեն հրամայեց տարհանել բոլոր հանգստացողներին:

Այդ հսկայական ալիքին զոհ գնացին ավելի քան 250 հազար մարդիկ 13 երկրներից, սակայն այն լողափում, որտեղ Տիլին էր, չտուժեց ոչ ոք, քանի որ նրա ընտանիքին ու հարյուրավոր այլ անձանց հաջողվեց ապահով վայր տեղափոխել:

Ընկերություններից մեկի անվտանգության ծառայության ղեկավարը կանխատեսել է 9/11 ահաբեկչությունը

«Զույգ աշտարակների» վրա ահաբեկիչների հարձակման ընթացքում զոհ գնացածների թիվը հիշելիս ու սարսափելիս շատերը մոռանում են, որ որոշ հանգամանքների բացակայության դեպքում այդ զոհերի թիվը շատ ավելին կլիներ: Օրինակ՝ եթե Ռիկ Ռեսկորլը՝ «Morgan Stanley» ֆինանսական ընկերության անվտանգության ծառայության ղեկավարը հեռատես չլիներ:

Ռիկը, լինելով փորձառու զինվորական ու Վիետնամի պատերազմի վետերան, 1990-ականներին ղեկավարում էր ընկերության անվտանգության բաժինը ու մշակած ուներ կառույցից մարդկանց տարհանման սեփական պլանը, որը Հյուսիսային աշտարակի փլուզումից հետո օգնեց երկրորդ աշտարակից րոպեների ընթացքում դուրս բերել ընկերության շուրջ 2700 աշխատակիցների: Ընկերությունը զբաղեցնում էր Հարավային աշտարակի տարածքի մեծ մասը:

Շնորհիվ հանճարեղ պլանի՝ Հարավային աշտարակի փլատակների տակ ընդամենը 13 մարդ մնաց: Ցավոք, այդ մարդկանց թվում հենց ինքը կար. տարհանումից հետո ընկերության շատ անդամներ աշտարակ վերադարձան տուժածներին փնտրելու, և այդ պահին աշտարակի մեջ է մխրճվել երկրորդ ինքնաթիռը: