Լուսանկարներ, որոնք տեսնելուց հետո էլ երբեք չեք համարձակվի ձեր աղբը բնության մեջ նետել (Photo)


19:00 , 8 օգոստոս, 2018

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը միշտ էլ եղել է մարդկության ամենամեծ անհանգստությունը։ Բայց միաժամանակ հենց մարդիկ են, ովքեր աղտոտում են միջավայրը։ Ասում են՝ որքան շատ ենք մոտենում նորագույն տեխնոլոգիաներին, այնքան ավելի ենք հեռանում բնությունից։

Հիշեցնենք, որ աղտոտվածությունը մի շարք բնապահպանական խնդիրներ է առաջացնում՝ սկսած կենդանիների ու թռչունների քանակի կրճատումով, վերջացրած գլոբալ տաքացման կտրուկ աճով։

Դժվար է ասել՝ դեռ քանի տարի մոլորակը կկարողանա գոյատևել այսպիսի պայմաններում, սակայն այս խնդրին հրատապ լուծում է պետք տալ, իսկ առաջին քայլը մարդկանց կողմից աղբը բնության մեջ նետելու վատ սովորությանը վերջ դնելն է։

Ահա մի քանի լուսանկար, թե շրջակա միջավայրի աղտոտվածությունն աշխարհում ինչ սարսափելի վիճակ է առաջացրել։ Այս լուսանկարները տեսնելուց հետո դժվար թե այլևս ձեր ձեռքի աղբը նետեք դրա համար չնախատեսված վայրում։