Սթրեսի դրական հատկությունները․ գիտնականներ


17:20 , 8 օգոստոս, 2018

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ սթրեսային իրավիճակում մարդն ավելի լավ է յուրացնում բացասական տեղեկությունը, որը սովորական կյանքում թերարժևորում է։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Journal of Neuroscience պարբերականում։

35 մարդու մասնակցությամբ գիտափորձը ցույց է տվել, որ սթրես տանող մարդիկ ավելի լավ են հիշում այն ամենը, ինչ արել են, ինչպես նաև նոր տեղեկությունը։ Բացի այդ՝ սթրեսի ենթարկված մասնակիցները կարողացել են հիշել անցյալի բացասական իրադարձությունները։