Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշանում Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են քաոս առաջացնել Իրանում


16:40 , 8 օգոստոս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են արմատական ուժերի ակտիվացում հրահրել եւ Իրանը ներքաշել քաոսի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի մեկուսացումը կարող Է խթանել արմատական եւ ֆունդամենտալիստական ուժերին: Քաոսն Իրանում, որը մենք արդեն վերապրել ենք Իրաքում եւ Լիբիայում, կարող Է Էլ ավելի ապակայունացնել առանց այդ Էլ անհանգիստ տարածաշրջանը»,-ասել Է Մաասը: «Յուրաքանչյուրը, ով հույս ունի «փոխել ռեժիմը», չպետք Է նաեւ մոռանա, թե ինչ Է դրան հետեւում, եւ կարող Է Էլ ավելի շատ խնդիրներ բերել մեզ»,-հայտարարել Է Մաասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: