Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար կնշանակվի Սարհատ Պետրոսյանը


16:10 , 8 օգոստոս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար կնշանակվի Սարհատ Պետրոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում: Այն ներկայացնելու է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,-ասված է օրակարգային հարցի նախագծում: