«Նիկոլ Փաշինյանի հաջողությունից է կախված մեր բոլորիս հաջողությունը». Սաակաշվիլին՝ ՀՀ վարչապետի քաղաքականության մասին


15:00 , 8 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում վերջինիս խնդրանքով մեկնաբանել է Հայաստանում իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:

«Ես շատ սիրում ու հետևում եմ Փաշինյանին, և կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը՝ նա պետք է փոխի համակարգը: Նրա հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, բայց նրանք պարտադիր պատերազմ են պատրաստելու նրա դեմ: Նա պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեր բոլորիս համար»,- ասել է Սաակաշվիլին:

«Ավելի լավ է, որ նա սովորի մեր սխալների վրա: Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորիս հաջողությունը»,-հավելել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։