Եթե Քոչարյանը պետք է դատապարտվի, ուրեմն՝ միայն և միայն իրավական գործընթացի, երկաթյա փաստերի արդյունքում


13:48 , 8 օգոստոս, 2018

Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մեջ ինձ, մեղմ ասած, դժվար է մեղադրել: Ես Քոչարյանի ռեժիմի դեմ պայքարել եմ այն ժամանակ, երբ այսօրվա ֆեյսբուքյան արծիվներից շատերը մկան ծակը հազար թումանով էլ չէին կարողանում գտնել: Բայց եթե Քոչարյանը պետք է դատապարտվի, ուրեմն՝ միայն և միայն իրավական գործընթացի, երկաթյա փաստերի արդյունքում: Հակառակ դեպքում քաղաքական դատավարությունը կամ Եվրադատարանի արդարացնող վճիռը կմաքրեն նրան ու կարմիր գորգով դեպի մեծ քաղաքականություն վերադարձի դռներ կբացեն: Իսկ թե ինչ ավերներ կարող է գործել քոչարյանիզմը մեծ քաղաքականության մեջ, լսելով չէ, որ գիտեմ: 

Անկախ դրանից՝ նրան պաշտպանողներին հայհոյելը, փաստաբանների հետևից ընկնելը մեծագույն ախմախություն է, որովհետև փոխադարձ ատելության դուռ է բացում…