Ամենահամեղ միջուկով բուլկիները. ահա բաղադրատոմսը


12:14 , 8 օգոստոս, 2018

Բաղադրամասեր

շաքարավազ - 2 ճ/գ,

շաքարի փոշի - ըստ ճաշակի,

սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 200 մլ,

վանիլին - 10 գ,

Խմորի համար ՝

շաքարավազ - 50 գ

ձու - 1 հատ

ձվի դեղնուց - 2 հատ

կաթ - 150 մլ

ալյուր - 300 գ

խմորիչ - 20 գ

աղ - մեկ պտղունց

կիտրոն - 0,5 հատ

կարագ - 50 գ

վանիլին

Բուլկի աննկարագրելի միջուկով

Պատրաստման եղանակը 

  • Պատրաստում ենք խմորը: Գոլ կաթի մեջ լցնում ենք խմորիչը, 20 գ շաքարավազը, աղը, կիտրոնի քերուկն ու 50 գ ալյուրը: Խառնում ենք և թողնում, որ խմորիչն ակտիվանա:

  • Երբ որ խմորիչն ուռչում է, ավելացնում ենք 30 գ շաքարավազը: Հետո ավելացնում ենք երկու դեղնուցը, 1 ձուն ու վանիլինը: Խառնում ենք, ինչից հետո ալյուրի կեսը մաղում ենք մեջը:

  • Գդալով խառնում ենք և մի քիչ էլ ալյուր մաղում: Նորից գդալով խառնում ենք և այնքան ալյուր ավելացնում, որ հնարավոր լինի խմորը լցնել սեղանին: Սեղանին մի քիչ ալյուր ենք մաղում և խմորը դնում վրան:

  • Մնացած ալյուրը քիչ-քիչ խառնում ենք խմորին ու հունցում: Խմորը լցնում ենք կաթսայի մեջ, սրբիչով ծածկում ու 25 րոպե թողնում տաք տեղում:

  • Այդ ընթացքում կարագը հալեցնում և հովացնում ենք: Կես ժամ անց սեղանին մի քիչ կարագ ենք լցնում: Խմորը դնում ենք կարագի վրա, հունցում այնքան ժամանակ, մինչև զգանք, որ կարագը ներծծվել է խմորի մեջ: Կրկին կարագը քիչ-քիչ լցնում ենք սեղանին ու խմորը հունցում: Շարունակում ենք այնքան ժամանակ, մինչև որ կարագը վերջանա:

  • Խմորը նորից դնում ենք կաթսայի մեջ, 1,5 ժամ թողնում տաք տեղում: Բարձրացած խմորը հունցում ենք և նորից 45 րոպե թողնում տաք տեղում (այն կրկին բարձրանում է):

  • Այժմ արդեն խմորը դնում ենք թեթևակի ձիթայուղած սեղանին, գնդում ենք և 15 րոպե թողնում, որ հանգստանա: Հանգստացած ու բարձրացած խմորը 11 մասի ենք բաժանում և նորից 15 րոպե թողնում, որ հանգստանա:

  • Այժմ արդեն ձևավորում ենք բուլկիները: Խմորը հավաքում ենք եզրերից դեպի կենտրոն և շարում սեղանին` հարթ կողմը դեպի վերև: Ջեռոցի տապակը ձիթայուղում ենք ու բուլկիներն իրարից փոքր-ինչ հեռու դասավորում տապակի մեջ:

  • Այդպես թողնում ենք 30 րոպե:

Բուլկի աննկարագրելի միջուկով

  • Այդ ընթացքում սերուցքը մի քիչ տաքացնում ենք, ավելացնում 2 ճ/գ շաքարավազ ու վանիլինը և խառնում: 30 րոպե անց գդալով լցնում ենք բուլկիների վրա:

  • Բուլկիները թխում ենք 180 աստիճան ջեռոցում 30 րոպե: Ջեռոցից հանում ենք, սրբիչով ծածկում ու թողնում՝ մի քիչ հովանա:

  • Հետո արդեն կարող ենք վրան շաքարի փոշի ցանել:

Բուլկի աննկարագրելի միջուկով