Որքան է պետք քնել՝ առողջ լինելու համար. բժիշկներ (Սանդղակ)


20:45 , 7 օգոստոս, 2018

Գիտնականները բազմիցս հայտարարել են, որ քնի պակասը ծանր հիվանդությունների և վաղաժամ մահվան կարող է բերել։ Մարդիկ պետք է օրական ոչ պակաս, քան 7-8 ժամ քնեն։

Սակայն վերջին հետազոտությունները պարզել են, որ 8 ժամը գերազանցող քունը պակաս վտանգավոր չէ և նույնպես մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ սրտի հիվանդությունների և կաթվածների հավանականությունն այդ դեպքում աճում է 47%-ով։

Քնեք այնքան, որ ձեզ հանգստացած զգաք ու պատրաստ աշխատանքային նորանոր սխրագործությունների: Եվ ամենակարևորը՝ քնելուց առաջ մոռացեք բոլոր տհաճ բաներն ու խնդիրները, փորձեք ազատվել տխուր մտքերից: Թող ձեր ուղեղն ու մարմինը հանգստանան զով ու մութ սենյակում` հարմարավետ անկողնու մեջ: