Մոսկվայում ծեծել են «Տաքսի» ֆիլմի ֆրանսիացի դերասանին


19:30 , 7 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Տաքսի» ֆիլմի ֆրանսիացի դերասան Սամի Նասերին  մոսկովյան գիշերային ակումբում ծեծկռտուքից հետո դիմել է բժշկական օգնության։

Գազետա.ռու-ն գրում է, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ֆրանսիացի դերասանին ծեծել են Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում, որտեղ նա եղել է եղբոր հետ միասին։ Այլ այցելուների հետ  վիճաբանության ժամանակ դերասանը հարված է ստացել դեմքին և ստիպված դիմել է բժիշկների օգնությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։