Հնդկաստանում ցանկանում են արգելափակել սոցցանցերն ու մեսենջերները


18:00 , 7 օգոստոս, 2018

Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները ուսումնասիրում են մի շարք մեսենջերների և սոցցանցերի արգելափակման հնարավորությունը՝ կեղծ լուրերի և տեղեկատվության տարածման դեմ պայքարելու համար։

Economic Times ամսագիրը օգոստոսի 7-ին հաղորդել է, որ նախարարությունն արդեն համապատասխան հարցումներ է ուղարկել հեռահաղորդակցության ընկերություններին և օպերատորներին՝ խնդրելով ուսումնասիրել մի շարք ինտերնետ–ռեսուրսների, այդ թվում Instagram, Facebook, WhatsApp, Telegram սոցցանցերի արգելափակման տարբերակները։

Հնդկաստանի կառավարությունը հարցը քննարկելու է նաև խոշորագույն սոցցանցերի ներկայացուցիչների հետ,– հաղորդում է Economic Times-ը։