Դավիթ Աղաջանյանի դիզայներական աշխատանքն ու սիրելիին որպես մոդել ընտրելու պատճառը


17:30 , 7 օգոստոս, 2018

Life.tert.am-ը գրում է.

Դերասան Դավիթ Աղաջանյանը դիզայներական աշխատանք է սկսել։ Նա ստեղծել է Art jacket հավաքածուն, որով ներկայացնում է նկարազարդված պիջակներ։ Նկարազարդումների թեմաները տաբեր են` դիմանկարից մինչև հայկական գերբ։ Դրանք կարող են փոփոխվել` ըստ հաճախորդների ցանկությունների։

Tert.am Life–ի հետ զրույցում Դավիթը պատմեց նոր բիզնեսի մասին, որը խոստումնալից է դերասանի համար։ Ասում է` կարճ ժամանակում պատվերների մեծ հոսք են ունեցել տարբեր երկրներից։ Արդեն ունեն իրենց ներկայացուցիչները տարբեր երկրներում։

«Մոտ 6 ամիս է, սկսել եմ ներկայացնել այս հավաքածուն, որի գաղափարն իմն ընկերոջինս՝ Գարեգինին էր։ Դիզայնով երկուսս ենք զբաղվում։ Ընկերս նկարիչ է, հենց ինքն է նկարում պիջակների վրա։ Ամբողջությամբ ձեռքի աշխատանք է` վրձինով նկարված։ Մենք փորձեցինք այնպիսի բան ստեղծել, որի հետ մարդիկ ինչ–որ հարազատ և կարևոր միտք կկապեն։ Ունեցել ենք հաճախորդներ, որոնք աշխատանքը կախել են պատից` որպես կտավ»,– ասաց Դավիթը։

Վերջին տարիներին հայտնիների շրջանում նորաձև է դարձել շատերն են սկսել տարբեր հավաքածուներ թողարկել։ Դավթի մասնագիտությունը կապ չունի դիզայնի հետ, սակայն դերասանը դա չի կարևորում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։