«Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է կրթաթոշակով ապահովել «Լույս» հիմնադրամի 18 շահառուների. Աննա Հակոբյան (Video)


12:50 , 7 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

«Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Կրթաթոշակը վերաբերում է միայն ուսման առաջին տարվան։

««Լույս» հիմնադրամի հույսով տարբեր միջազգային համալսարաններ ընդունված ուսանողներ 2-3 շաբաթ առաջ նամակով դիմեցին «Իմ քայլը» հիմնադրամին՝ աջակցություն ստանալու համար: Հիմնադրամը նոր ձևավորման փուլում է, տնօրենի մրցույթ ենք հայտարարել, շատ դժվար էր մեզ համար ֆինանսական միջոցներ գտնել, բայց հիմնադրամը այս ընթացքում փորձեց ամեն ինչ անել: Փորձեցինք կամուրջ դառնալ, գտանք գործընկերներ, ովքեր սիրով աջակցեցին 18 ուսանողների»,- նշեց Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը հիմնադրամին դիմել են «Լույս» հիմնադրամի 11 շահառուներ, իսկ մնացած ուսանողներին գտել է «Իմ քայլը» հիմնադրամը:

«Մնացած շահառուներին ևս նամակներ ուղարկվել է, բայց արձագանք չի եղել»,- ասաց Ա. Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։