Անհեթեթություն է այն միտքը, թե ներկա իշխանություններին քննադատողներն ուզում են նախկինների վերադարձը


13:44 , 7 օգոստոս, 2018
Բացարձակ անհեթեթություն է այն միտքը, թե ներկա իշխանություններին քննադատողներն ուզում են նախկինների վերադարձը․․․ Հակառակը, հենց ողջամիտ քննադատողներն են ուզում, որ նախկին իշխանությունները հեռանան, և վերջապես ժողովրդին հնարավորություն տրվի մի պատշաճ սահմանադրությամբ և պատշաճ ընտրությունների միջոցով ընտրել իր ղեկավարին։ Իսկ ով կասկածում է, որ նախկին իշխանություններն են դեռ ղեկավարում երկիրը, կարող է ընդամենը մեկ հարց ուղղել ներկա կառավարությանը՝ ինչո՞ւ պատասխանատվության չի կանչվում նախկին կառավարությունը ապրիլյան ներխուժման ինչպես հետևանքների, այնպես էլ պատճառների համար․․․