Շակիրան՝ իր գեղեցկության գաղտնիքների մասին


00:00 , 7 օգոստոս, 2018

Շակիրան ամբողջ աշխարհում հայտնի է ոչ միայն իր ստեղծագործությամբ, այլև կազմվածքով, որին կնախանձեր յուրաքանչյուրը:

Նա մարզվում է գրեթե ամեն օր, նրա մարզիչը՝ Աննա Քեյզերը, պատմել է աստղի մարզումների և սնվելու գաղտնիքների մասին:

Շակիրայի մարզիչը սկսնակներին առաջարկում է մարզումներով զբաղվել ընդամենը կես ժամ՝ առավոտյան և երեկոյան: 6 շաբաթ անց օրգանիզմը հարմարվում է ծանրաբեռնվածությանը, այնուհետև մարզասրահում կարելի է անցկացնել 1 ժամ՝ դարձյալ օրվա առաջին և երկրորդ կեսերին:

Աննան դա բացատրում է նրանով, որ ժամը 16.00-ից հետո նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ երկրորդ մարզումը ուշքի է բերում օրգանիզմը և օգնում ակտիվորեն այրել կալորիաները:

Շակիրան նախընտրում է զբաղվել թենիսով, թիավարությամբ, բալետով, զումբայով, քիքբոքսինգով: Այդպիսով՝ նրա մարմինը ստանում է տարբեր ծանրաբեռնվածություն, իսկ ուղեղը ակտիվության մի ձևից փոխադրվում է մյուսին: Աստղը հատկապես մանրակրկիտ աշխատում է իր հետույքի վրա:

Աննան խորհուրդ է տալիս չմարզվել դատարկ ստամոքսով, ինչպես դա սիրում են անել շատերը: Նա խորհուրդ է տալիս մարզասրահ գնալուց 90 րոպե առաջ ուտել բանջարեղենային աղցան, 2 ձու և խմել կանաչ հյութ, որը չի առաջացնում ծանրության զգացում: Մարզիչը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելացնել վիտամիններ, որոնք ապահովում են մարմնի էներգիան և օգնում են օրգանիզմին հեշտությամբ հաղթահարել ծանրաբեռնվածությունն ու սթրեսը: