Վախեր, որոնք նորմալ են երեխաների համար․ բժիշկներ


18:20 , 6 օգոստոս, 2018

Մանուկ հասակում բոլորն էլ վախեր են ունենում։ Երեխաների մանկության յուրաքանչյուր շրջանում վախերը տարբեր են լինում, գրում է Telegraph-ը։

Նորածինների և փոքրիկների համար նորմալ է բարձր ձայներից և կտրուկ շարժումներից վախենալը։ Նրանք կարող են վախենալ նաև մոտեցող մեքենայից, գնացքից կամ այլ տրանսպորտից։ Նորմալ է համարվում անծանոթներից վախը կամ հայրիկին և մայրիկին կորցնելու վախը։

Նախադպրոցական տարիքում փոքրիկները վախենում են մթությունից, գիշերները աղմուկից, դիմակներից և ծաղրածուներից, հրեշներից և ուրվականներից, կենդանիներից, ինչպես նաև հայրիկի կամ մայրիկի մահվանից։

Դպրոցական տարիքում նորմալ են համարվում ամպրոպից, որոտից, աղետից վախերը։ Երեխան կարող է վախենալ տանը միայնակ մնալուց, վատ լուրերից, սարսափ ֆիլմերից կամ հաղորդումներից, վնասվածքներից, հիվանդություններից, բժիշկներից, կրակոցից կամ մահվանից։ Չի բացառվում նաև սխալվելու, ուշանալու կամ մերժված լինելու վախը։