Տապին օդափոխիչները վտանգավոր են․ բժիշկներ


17:20 , 6 օգոստոս, 2018

Ջերմաստիճանի անկումը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա, այդ պատճառով տապին միացված օդափոխիչը կարող է մարդկանց շրջանում անոթների սպազմ առաջացնել։

Բժշկի խոսքով՝ տապին չմրսելու համար սենյակն անհրաժեշտ է աստիճանաբար զովացնել։

«Անոթների սպազմը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների սրմանը, ջերմության, բարձր ճնշման»,- ասել է փորձագետը։

Այս առումով հատկապես ռիսկային գոտում են սիրտ-անոթային հիվանդություններով, ճարպակալմամբ, շաքարախտով տառապող մարդիկ։