Այսօր երկիրը մագնիսական նոր փոթորկի ազդեցության տակ է գտնվում


17:05 , 6 օգոստոս, 2018

Այսօր՝ օգոստոսի 6-ին, մոլորակը մագնիսական փոթորիկն է պատել, ինչի արդյունքում ոմանք կարող է հոգնածություն և ինքնազգացողության վատթարացում ունենան։ Այս մասին հաղորդում է Արևի ռենտգենյան աստղագիտութան լաբորատորիան։

Շատերը այս օրերին դիսկոմֆորտ և ներվային համակարգի խանգարումներ են զգում։ Նման երևույթներն ուղեկցվում են նաև գլխացավերով, միգրեններով, սրտի արագացված զարկերով, անքնությամբ, ճնշման տատանումներով։ Բժիշկները խորհուրդ են տալիս ոտքով շատ քայլել, զերծ մնալ կոնֆլիկտային իրավիճակներից, ձեռքի տակ անհրաժեշտ դեղեր ունենալ։

2018 թվականի օգոստոս ամսվա մագնիսական փոթորիկները.

օգոստոսի 6-7՝ մարդիկ թուլության զգացողություն կունենան և տրամադրության անկում,

օգոստոստի 12-13՝ թեթև ուժգնության փոթորիկներ,

օգոստոսի 17-21՝ բավական լուրջ մետեոհարվածներ են սպասվում, հնարավոր են առողջական խնդիրներ, բջջային կապի խափանումներ,

օգոստոսի 20-ը մագնիսական փոթորկի ամենաուժեղ օրն է, դրանք կհասնեն G1 մակարդակի,

օգոստոսի 29-ը՝ միջին ուժգնության փոթորիկ։