Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ


14:40 , 6 օգոստոս, 2018

Թխեք այս խմորից՝ ինչ կամենաք։ Խմորիչով պատրաստվող այս խմորը շատ հայտնի է: Եթե այն ճիշտ հունցեք, կստանաք շատ համեղ թխվածքներ, որին առաջարկում ենք ավելացնել մեղր: Այս խմորը տանտիրուհիներին երևակայելու անսահման հնարավորություններ է տալիս: Կարող եք ավելացնել նրան նաև չամիչ կամ թխելիս մեջը ջեմ լցնել և այլն:

Բաղադրիչներ

Պատրաստումը

  1. Խառնեք խմորիչը 1 ճ/գ շաքարավազի և 1 ճ/գ ջրի հետ:
  2. Մաղեք ալյուրը, հունցեք խմորը՝ ավելացնելով կաթը (կարող եք փոխարինել այն ջրով) և խմորիչի խառնուրդը:
  3. Ավելացրեք մնացած բաղադրիչները և ստացեք փափուկ խմոր: Եթե շատ կպչուն է, ապա ավելացրեք ևս մի քանի գդալ ալյուր: Ծածկեք սրբիչով և դրեք տաք տեղ՝ թողնելով 1,5-2,5 ժամ: Ընթացքում 2 անգամ տրորեք խմորը:
  4. Երբ խմորն իր ծավալից 2,5-3 անգամ մեծանա, ձևավորեք ձեր ցանկացած ձևով կամ ձևամանում և թխեք՝ ինչ ցանկանաք:

Մեղրաբույր և համեղ այդ թխվածքները շատ հաճելի են թեյի կամ սուրճի հետ:

Բարի ախորժակ: