Ավիաաղետ՝ Շվեյցարական Ալպերում. կա 20 զոհ


16:00 , 5 օգոստոս, 2018
operaativ.am-ը գրում է

Շվեյցարական Ալպերում փոքր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ ընդհանուր 20 հոգի:

Ինչպես նշում է The Guardian-ը՝ hղում կատարելով ոստիկանությանը՝ JU-52 HB-HOT ինքնաթիռը Շվեցարիայի հարավից թռչում էր Ցյուրիխ: Օդանավում եղել է 17 ուղևոր, 2 օդաչու և մեկ բորտուղեկցորդուհի:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովի մակերևույթից 2.450 մ բարձրության վրա: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Ավիաաղետի պատճառը դեռևս հայտնի չէ: