Թուրքական հյուրանոցը գեղեցկուհուն արգելել է լուսանկարներ հրապարակել.ահա թե ինչպես են նրանք դա մեկնաբանում


16:00 , 5 օգոստոս, 2018

Ռուսաստանի բնակչուհի զբոսաշրջիկը բողոքել է համացանցում այն մասին, որ թուրքական Angels Peninsula հյուրանոցը արգելել է իրեն լողազգեստով լուսանկարներ հրապարակել:

Ինչպես պարզվեց, հյուրանոցի կարգերը թույլատրում են հյուրերին լուսանկարվել միայն մահմեդական հագուստով, սակայն աղջկան այդ մասին չեն զգուշացրել: Լուսանկարները հրապարակելու հենց հաջորդ օրը նա զգուշացում է ստացել: Հյուրանոցի ղեկավարությունն ասում է, որ նման աստիճանի բաց լուսանկարները վախեցնում են իրենց մշտական հաճախորդներին, որոնք մահմեդական են: