Մերկ վիճակում լուսանկարվելու հանդեպ նրա կիրքն անգամ ազատազրկումը չկարողացավ մարել.կրկին առանց հագուստի, այս անգամ՝ Իսրայելում


15:00 , 5 օգոստոս, 2018

Ոմանք որոշ դեպքերից չեն սիրում դաս քաղել: Մոդել Մարիսա Պապենը, որն արդեն ազատազրկվել էր իր մերկ լուսանկարների պատճառով, կրկին սկսել է գործել: Իր նոր նախագիծը նա անվանել է The Wall of Shame, որի լուսանկարները արվել են Իսրայելում՝ մերկ վիճակում:

Դրանք բավականին վիրավորական են թվացել տեղի բնակիչների համար: Նրան մեծաքանակ բացասական մեկնաբանություններ են ուղղվել ու սպառնալիքներով լի նամակներ եկել: Իսկ ահա մոդելն ասում է, որ իր աշխատանքներով ցանկանում է մեծացնել կրոնի, քաղաքականության սահմանները և ցույց տալ ազատության բերկրանքը: Սկանդալային մոդելը մերկ վիճակում լուսանկարվել է մի շարք երկրներում, իսկ ահա Եգիպտոսում նման պահվածքի համար նա արժանացել է ազատազրկման: