Չարենցի և Հերացու փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին


14:00 , 5 օգոստոս, 2018

ԱԻՆ-ում, օգոստոսի 5-ին, ժամը 06:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցի և  Հերացու փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Մ.) բախվել է արգելապատնեշին, այնուհետև արտաքին լուսավորության սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: