Իտալուհի քույրերը ներկայացնում են իրենց որպես Մոնա Լիզայի ժառանգներ


18:40 , 4 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Իտալուհի երկու քույրերը հայտարարել են, որ իրենք Մոնա Լիզայի վերջին ժառանգներն են։ Լենտա.ռու  կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ Նատալիա և Իրինա Ստրոցցիները պնդում են, որ նրանք այն կնոջ հարազատներն են, ով պատկերված է իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավում։

Ըստ աղբյուրի, պատմաբաններն արդեն երկար տարիներ վիճակում են, թե ով է կտավի համար եղել բնորդուհի։ Ինչ-որ մեկն ասում է, որ նկարիչն իրեն է պատկերել՝ կնոջ կերպարով, մյուսները պնդում են, որ նա պատկերել է իդեալական կնոջ կերպար։ Շատերը կարծում են, որ բնորդուհին եղել է առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդայի կինը։ Վերջին կարծիքին են նաև Ստրոցցի քույրերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։