ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի բարեկամներ, վերջին օրերին ստանում եմ շատ նամակներ, որում ծնողները կոչ են անում արգելել հեռախոսները և հաղորդակցության այլ միջոցները դպրոցներում, ինչպես դա արել են Ֆրանսիայում տարրական և միջնակարգ դպրոցում:
Ինքս կողմ եմ այս տարբերակին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ խելախոսների օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով:
Կցանկանայի այս գրառման տակ գրել Ձեր կարծիքն այս առաջարկի վերաբերյալ»: