Ասադը կայցելի Հարավային Օսիա


21:55 , 4 օգոստոս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կայցելի Ցխինվալ, այցի ժամկետները մշակվում են. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ Բիբիլովը հուլիսին այցելել է Սիրիա և հանդիպել Բաշար Ասադի հետ: Կողմերը բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր են կնքել:

Սիրիան մայիսի 29-ին հայտարարեց Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչելու մասին: