Ինչպե՞ս է սուրճի բույրն ազդում ուղեղի վրա․ գիտնականներ


18:20 , 4 օգոստոս, 2018

Հանրաճանաչությամբ սուրճը միայն խմելաջրին է զիջում։ Տարեկան մարդիկ շուրջ 400 բաժակ սուրճ են խմում։ Բացի այն, որ սուրճը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարատի և դեմենցիայի հավանականությունը, ինչպես նաև կանխում Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, վաղաժամ մահվան հավանականությունը, պարզվել է նաև, որ սուրճի միայն բույրը կարող է բարելավել ուղեղի վերլուծական հատկությունները։

Գիտահետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Ադրիանա Մաաջարովն ընդգծել է, որ սուրճի հատիկների թաքնված ուժը մտավոր ազդակներն են։ Հետևաբար այն ուղեղի մտավոր գործունեության համար հզոր ազդակ կարող է հանդիսանալ (հիշողություն, խոսք, ինտելեկտ, նպատակաուղղված գործողություններ, իրականության ամբողջական ընկալում)։ Այն կարող է նաև լավ օգնական լինել վերլուծական խնդիրներ լուծելիս։