19:04 , 18 մայիս, 2013![]()
Ինչպես հաղորդում է Մեր Բանակը ֆեյսբուքյան էջը. «Այն ժամանակ երբ այստեղ ոմանք զինվորի մահից կինո են սարքել, ու ազգի լավագույն ընտրանուն իրար դեմ հանել չեն հասկանում թե ինչ են արել: ՀԵնց հիմա Արցախի պաշտպանության հատվածներից մեկում հակառակորդը կրակ է բացել մեր տղաների վրա, ասում են շատ ուժեղ հրետակոծություն է»:
Ինչպես Մեր Բանակը էջին տեղեկացրել է ֆեյսբուքյան օգտատեր Անի Մակարյանը, այս տեղեկությունը հավաստի է քանի որ այդ զորամասում որպես սպա ծառայում է իր եղբայրը. «Մայրս հեռախոսով էր խոսում հետը, հանկարծ անջատեց: Հետո մի քանի անգամ զանգեցինք, վերցրեց ու ասեց. "Մամ ջան, պերեստրելկայա սկսել պոստերում, ես գնամ-տեսնեմ, տղերքը ոնց են, չանհանգստանաք: Մի քանի ժամ ա տեղեկություն չունենք, Աստված տա բան չլինի ոչ մեկի հետ»- ասաց Անին:
Աննա Բարսեղյան