ՄԱԿ-ը ԿԺԴՀ-ին մեղադրել է ԱԽ պատժամիջոցները շրջանցելու համար


15:00 , 4 օգոստոս, 2018

Aysor.am-ը գրում է.

ՄԱԿ-ի փորձագետները զեկույց են հրապարակել, որում նշում են, որ Հյուսիսային Կորեան իբր շրջանցում է պատժամիջոցները, որոնք սահմանվել էին իր նկատմամբ միջագային կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից:

Այս մասին հայտնում է NHK-ն:

Հեռուստաալիքի տվյալով՝ ԿԺԴՀ-ն իբր օգտագործում է արտասահմանյան նավեր նավթի մատակարարումներ իրականացնելու համար՝ շրջանցելով պատժամիջոցները:

Հաղորդվում է, որ գործընթացն իրականացվում է բաց ծովում: