Կրասնոյարսկի երկրամասում 18 մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով


11:20 , 4 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Կրասնոյարսկի երկրամասում՝ Վանկորի հանքավայրի մոտակայքում, կործանվել է Մի-8 ուղղաթիռը։ «Ռիա նովոստի»-ին՝  տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայություններին հղում անելով գրում է, որ վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել։ Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:20-ին՝ Իգարկա բնակավայրից երկու կմ հեռավորության վրա:

UTair ռուսական ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը տեղափոխելիս է եղել «Վանկոր» ընկերության աշխատակիցներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։