Գիտնականները բացահայտել են շների զարմանալի գաղտնիքը


17:00 , 4 օգոստոս, 2018

ԱՄՆ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ շները ոչ միայն զգում են, որ իրենց տերը վրդովված է, այլև ամեն կերպ փորձում են օգնել նրան, հաղորդում է Phys.org պորտալը։

Դա է ապացուցել 34 շան մասնակցությամբ իրականացված գիտափորձը։ Նրանց մի մասին տերերից առանձին, փակ դռան հետևում են պահել։

Պարզվել է, որ լացի ձայն լսելով՝ կենդանիները երեք անգամ ավելի արագ են փորձել բացել դուռը։ Իսկ շների մոտ, որոնք չեն կարողացել դուռը բացել, սթրեսի բարձր մակարդակ է արձանագրվել։ Կենդանիները շատ են վրդովվել տերերի լացի պատճառով, սակայն ոչինչ անել չեն կարողացել։