Բժիշկները հերքել են լոլիկի մասին տարածված որոշ կարծիքներ


16:20 , 4 օգոստոս, 2018

Հաճախ կարելի է լսել, որ լոլիկը ոսկրաթթու պարունակելու պատճառով հակացուցված է երիկամների հետ կապված խնդիրներ ունեցողներին: Վերջին ուսումնասիրությունները, սակայն, փաստում են, որ ոսկրաթթուն գրեթե բացակայում է լոլիկի մեջ, այնպես որ երիկամների հետ խնդիրներ ունեցողները կարող են հանգիստ օգտագործել այն:

Մեկ այլ տարածված կարծիքի համաձայն՝ լոլիկը թթվայնության պատճառով կարող է ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներ առաջացնել: Բժիշկները կարծում են, որ լոլիկը կարող է վնասել միայն ստամոքսի սուր բորբոքումների դեպքում, իսկ խրոնիկ հիվանդները կարող են թարմ լոլիկ օգտագործել:

Եվս մեկ տարածված կարծիք են հերքել բժիշկները, ըստ որի՝ լոլիկի մեջ առկա լիկոպին հակաօքսիդիչը երևան է գալիս միայն պտուղը ջերմամշակման ենթարկելուց հետո: Մասնագետների պնդմամբ՝ ջերմամշակումից հետո լիկոպինի քանակը չի ավելանում, այլ հեշտանում է նրա յուրացումը օրգանիզմի կողմից: Հում պտղի մեջ նույնպես բավարար քանակությամբ լիկոպին կա: