Քեոփսի բուրգը, պարզվում է, ռադիոալիքների «կոնցենտրատոր» է


15:20 , 4 օգոստոս, 2018

Գերմանացի ֆիզիկոսներն ուսումնասիրել են Քեոփսի բուրգի հատկությունները և եկել եզրակացության, որ այն կարող է կենտրոնացնել իր ներսի տարածքում էլեկտրամագնիսական էներգիան:

Գիտնականները ենթադրում են, որ բուրգը, ինչպես և շատ այլ ձեռակերտ կառույցներ, կարող են ծառայել որպես ռեզոնատոր՝ կենտրոնացնելով և ուժեղացնելով տատանումները, որոնց ալիքների երկարությունը համաչափ է «աշխարհի հրաշքի» չափսերին: Այս դեպքում խոսքը 200-600 մ դիապազոնով ռադիոալիքների մասին է: Մոտավորապես նույն դիապազոնով աշխատում են շատ սիրողական ռադիոկայաններ և ռադիոցանցեր: