Հղիության ընթացքում ճարպոտ ձուկ օգտագործելը լավ է անդրադառնում ապագա երեխաների առողջության վրա


11:20 , 4 օգոստոս, 2018

Նոր հետազոտությունների համաձայն՝ հղիության ընթացքում ճարպոտ ձուկ օգտագործելը կարող է կանխել ապագա երեխաների մոտ ճարպակալումը և բարելավել աղիների առողջությունը: 

Փորձարկման ենթարկված էգ հղի մկների սննդակարգում մեծ քանակությամբ Օմեգա-3 ճարպաթթու է ներառվել: Հետագայում նրանց սերունդը առանձնացել է առողջ քաշով և աղիներում առկա տարատեսակ մանրէներով:

Օմեգա-3 ճարպաթթուն մեծ քանակությամբ առկա է ճարպոտ ձկների մեջ, ինչպիսիք են սաղմոնը և սկումբրիան, ինչպես նաև ընկույզի և չիայի սերմերի մեջ: